ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Վրաստանի նախագահը մեղադրել է Ռուսաստանին՝ Աբխազիան և Հարավային Օսիան օկուպացնելու մեջ
15:45, 07.08.2018 | mamul.am
7625 | 0

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կոշտ հայտարարություններ է արել Ռուսաստանի հասցեին՝ մեղադրելով Մոսկվային ագրեսիայի և վրացական տարածքների օկուպացման մեջ: Միևնույն ժամանակ, նա ասել է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև պատերազմը չի սկսվել 2008թ. օգոստոսին, այլ 1991 թվականին:

«Կտրուկ «հարձակումը» Ռուսաստանի հասցեին Վրաստանի նախագահը ցուցաբերել է Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի ԱԳ նախարարների, ինչպես նաև Ուկրաինայի փոխվարչապետ Պավել Ռոզենկոյի հետ հանդիպման ժամանակ», այս մասին փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ նշելով, որ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, թե իր կարծիքով, Ռուսաստանն սկսել է հիբրիդային պատերազմ Վրաստանի դեմ 1991-1992թթ., այնուհետև առանձնացվել են Հանրապետությունից երկու մարզերը` Աբխազիան և Հարավային Օսիան:

Լեհաստանի ԱԳ նախարար Չապուտովիչն իր հերթին՝ մեկնաբանելով Հարավային Օսիայի սահմանային խոչընդոտների կարգավորման գործընթացն, ասել է, որ ոչ մի երկիր չի կարող ուժով փոխել մեկ այլ երկրի սահմանները և նման արարքները պետք է դիտվեն որպես միջազգային իրավունքի խախտումներ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր