ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Արցախի հազարավոր հուշարձանները և դրանք կերտած ժողովրդի պատմությունն ադրբեջանցի մասնագետների համար դարձել էին լուրջ գլխացավանք». Տիգրան Ալեքսանյան
00:10, 09.08.2018 | mamul.am
4910 | 0

Նախորդ դարի կեսերին ադրբեջանցի պատմաբանները լուրջ մտահոգությունների առաջ էին կանգնել: Նորակազմ Ադրբեջանի տարածքում հայտնված պատմական Արցախի հազարավոր հուշարձանները և դրանք կերտած ժողովրդի պատմությունն ադրբեջանցի մասնագետների համար դարձել էին լուրջ գլխացավանք: 1950-ականն թթ., զուտ քաղաքական նկատառումներով, ստեղծվեց «աղվանական տեսությունը», համաձայն որի ադրբեջանցիները պատմական Աղվանքի հետնորդներն են: Հաջորդաբար Բաքուն ամեն կերպ ջանում էր գիտականորեն «ապացուցել» այս տեսության ճշմարտացիությունը, օգտագործելով նաև երկրամասի պատմամշակութային ժառանգությունը և դրանց խեղաթյուրված ուսումնասիրությունները:
1960թ. Հայաստանի և Ադրբեջանի գիտությունների ակադեմիաների համաձայնությամբ անհրաժեշտ համարվեց ԼՂԻՄ-ի և Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքում սփռված հայերեն և արաբատառ արձանագրությունների հավաքումն ու հրատարակումը: Ադրբեջանցիները հույս ունեին հավաքել մեծաքանակ արաբատառ արձանագրություններ` որդեգրած սկզբունքի համաձայն դրանք վերագրելով ադրբեջանցիների նախնիներին: Ստեղծվեց միացյալ արշավախումբ (ղեկ. Ս. Բարխուդարյան, իսկ ադրբեջանական կողմից` Մ. Նեյմատովան): Արդյունքում ադրբեջանական կողմը հավաքելով ընդամենը հինգ տասնյակի հասնող արաբատառ վիմագրեր` սկսեց գիտակցել ծրագրի հեռահար աննպատակահարմարությունը և հրաժարվեց այն շարունակելու անհրաժեշտությունից: Ադրբեջանցի գործընկերները տարբեր պատրվակներ հորինելով (ֆինանսական միջոցների բացակայություն, հիվանդություն և այլն)` հրաժարվեցին հետագա աշխատանքների մասնակցությունից:
Երկու ժողովուրդների պատմության մեջ սա թերևս միակ գիտական համագործակցությունն է ամենաբարձր` ակադեմիական մակարդակով, որտեղ նորից երևաց մեր հարևանների նենգ բնավորությունը:

Հ.Գ. Իսկ արդյունքում լույս է տեսնում «Դիվան հայ վիմագրության» 5-րդ պրակը, ներառելով 1071 վիմական արձանագրություն ԼՂԻՄ-ից և նրան հարող շրջաններից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր