ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Լինելով աշխարհի ամենահին ժողովուրդներից մեկը՝ «բոբիկ» ենք փիլիսոփայական-քաղաքական մտքի տեսանկյունից». Արծրուն Պեպանյան
17:30, 09.08.2018 | mamul.am
4268 | 1

Քաղաքական վելուծաբան Արծրուն Պեպանյանը «Ֆեյսբուք»-ում գրել է.

ԲԱՐԴ ՀԱՐՑԵՐ

Բոլշևիկներն ստեղծեցին արևելահայերենը, որպեսզի սովետահայությունը կտրվի սփյուռքից և դրա ազդեցության տակ չընկնի: Ու հիմա հայության այս երկու հատվածներն իրար հասկանալու խնդիր ունենՙ չեն կարողանւմ իրար միտք փոխանցել, միասնաբար խորհել ազգային խնդիրների շուրջ:

Ժամանակին ստեղծվեց աշխարհաբարը, և հայության համար գրաբարը դարձավ անհասկանալի: Դրանով հայությունը կտրվեց դարերի ընթացքում ստեղծված գրավոր մտքին ծանոթանալու, տեղյակ լինելու հնարավորությունից:

Մի հանդիպման ժամանակ տեղեկացա, որ ժամանակին էլ գրաբարն է ստեղծվել նույն այդ նպատակով՝ հին լեզուն մոռացնել տալու նպատակով:

Եթե այս ամենը ճիշտ է, ապա հարց է առաջանում՝ ինչպես պատահեց այս ամենը:
Ու նաև պարզ է դառնում, թե ինչու, լինելով աշխարհի ամենահին ժողովուրդներից մեկը, բոբիկ ենք փիլիսոփայական-քաղաքական մտքի տեսանկյունից ու մեզ պահում ենք նոր աշխարհ եկածի պես....

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր