ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Գեղարդի վանք տանող ճանապարհահատվածը երկկողմանի բաց է
18:40, 09.08.2018 | mamul.am
2518 | 0

Օգոստոսի 9-ին, ժամը 17:02-ի դրությամբ «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ն ավարտել է Գողթ գյուղի վերջնամասում. Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածի մաքրման աշխատանքները:
Ճանապարհահատվածը երկկողմանի բաց է: Այս մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին, ժամը 06:28-ին «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը փակ է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր էին մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր