Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 487.27, EUR 549.69, RUB 7.31, GBP 622.97
+10 °C, +4 °C ... +12 °C Վաղը`+12 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Մարդիկ փողից հեռու միայն իրենց քիթն են տեսնում». Կարինե Փանոսյան
14:35, 10.08.2018

Կենդանիների պաշտպան Կարինե Փանոսյանը «Ֆեյսբուք»-ում գրել է.

Այսպիսի տեսարաններ աշխարհում եզակի վայրերում կան, ուր կիրճն այնքան նեղ է, որ հեռանկար տեսնել՝ երևակայությունն էլ չի հերիքում։
Բայց աշխարհում նաև եզակի է մեր հասարակության նման մտածող՝ բնություն չսիրող, ավերող ու փչացնող տեսակը։ Չէ՜, ներեցեք, խառնուրդն՝ անհասկանալի ցեղերի, որոնք չեն կարող սերել հնագույն ժողովրդի մաքուր գենից, այլապես այս տեսարանի հաշվին ՀԷԿ սարքելու միտք չէր առաջանա, եթե նույնիսկ արև չլիներ հայաստանյան երկնակամարում, եթե նույնիսկ տեխնոլոգիական դարաշրջանը մեր գլխին լցված, ու մեր ուղեղները մուրճով թակելիս չլիներ։
Բայց ու՜մ ես ասում․․․ մարդիկ փողից հեռու միայն իրենց քիթն են տեսնում։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր