Երևանի «Բանանց»-ի և անգլիական «Ուոթոֆորդ»-ի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում հայկական թիմի կիսապաշտպան, 20-ամյա գանացի ֆուտբոլիստ Կուասի Սիբոն տեղափոխվեց «Ուոթֆորդ»: Տրանսֆերից հետո Սիբոն տեսաուղերձ է հղել «Բանանց»-ի անձնակազմին և երկրպագուներին. «Շնորհակալություն եմ հայտնում «Բանանց» ֆուտբոլային ակումբի հետ կապված բոլոր մարդկանց: Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ արեցիք իմ կարիերայի համար: Շատ եմ գնահատում և արժևորում դա: Հատկապես շնորհակալ եմ մարզչական աշխատակազմին, հատկապես գլխավոր մարզչին: Շատ շնորհակալ եմ, հայրիկ: Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ արել եք ինձ համար: Շնորհակալ եմ նաև «Բանանց»-ի բոլոր երկրպագուներին՝ այն սիրո համար, որը ես ստացել եմ նրանց կողմից: Հաջողություն եմ մաղթում բոլորիդ: Երբեք մի հանձնվեք ձեր երազանքների հարցում: Աստծո օգնությամբ ամեն ինչ հնարավոր է: «Բանանց» ֆուտբոլային ակումբ՝ Երևանի հպարտ Արծիվներ: Ուղարկում եմ իմ ողջ սերը»,- նշել է նա: Հիշեցնենք, որ Կուասի Սիբոն «Բանանց»-ին էր միացել 2017/18 մրցաշրջանի մեկնարկից առաջ: Նա մասնակցել է Հայաստանի առաջնության և գավաթի խաղարկության 24 խաղի, դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: |