Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 487.27, EUR 549.69, RUB 7.31, GBP 622.97
+10 °C, +4 °C ... +12 °C Վաղը`+12 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Այսօր Երվանդ Մանարյանի ծննդյան 94-րդ տարեդարձն է
16:20, 10.08.2018

ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր և սցենարիստ Երվանդ Մանարյանն այսօր դարձավ 94 տարեկան:

Հաղորդավար և ռեժիսոր Կարեն Քոչարյանն այդ առիթով «Ֆեյսբուք»-ում գրել է.

ԱՅՍՕՐ ՎԱՐՊԵՏԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
Այնպես ստացվեց, որ առաջին տեղադրված տեսանյութի հերոսը մի արվեստագետ է, որ ծնվել է Իրանում, սակայն 22 տարեկանից կապել է իր կյանքը Հայաստանի, Երևանի հետ, սերմանելով իր սերը զավակներին: Այսօր հրաշալի երևանյան երգերի կողքին մենք սիրով լսում ենք նրա որդու՝ Քրիստ Մանարյանի երևանյան երգերը: Իր՝ Վարպետի մասնակցությամբ միշտ հաճույքով դիտում ենք այն ֆիլմերը, որոնք արդեն դարձել են դասական:
Այսօր Երվանդ Մանարյանի ծննդյան օրն է, Վարպետը դարձավ 94 տարեկան: Առողջ եղիր սիրելի Երվանդ Խրիստոֆորովիչ, մեր սիրելի Ալամեզոն, մեր երկրի ու մեր Երևանի լեգենդ: ՄԵՆՔ քեզ շատ սիրում ենք:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր