ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Շախմատ. Սարգսյանը և Հակոբյանը առաջատարներին հետապնդողների խմբում են
17:25, 10.08.2018 | mamul.am
2616 | 1

Արաբական Միացյալ Էմիրություններում շարունակվում է Աբու Դաբի Մասթերս խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 31 երկների 158 շախմատիստ: Մասնակիցների թվում են 47 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են եռակի Օլիմպիական չեմպիոններ Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը և կրկնակի Օլիմպիական չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը: Մրցաշարի մասնակիցների թվում է նաև պատանի շախմատիստ Էդուարդ Հակոբյանը:
Երեկ կայացած մրցաշարի 3-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը և Էդուարդ Հակոբյանը հաղթանակներ տոնեցին, իսկ Տիգրան Լ. Պետրոսյանն իր պարտիան ավարտեց հաշտությամբ: 3-րդ տուրից հետո աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են 6 շախմատիստ: Գաբրիել Սարգսյանը և Վլադիմիր Հակոբյանը առաջատարներին զիջում են կեսական միավորով, Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակել է 2, իսկ Էդուարդ Հակոբյանը՝ 1 միավոր: Այսօր մրցաշարում հանգստյան օր է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր