ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
12:10, 15.08.2018 | mamul.am
4964 | 0

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանին, որը մեղադրվում էր սույն դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի հետ կաշառք ստանալու մեջ:

Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր (2017թ.), որ ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննված գործերով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, կաշառքի միջնորդության և ինչպես դատական իշխանության, այնպես էլ` այլ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքեր:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանին քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով. դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար, որը պատժվում են ազատազրկմամբ՝ 7-12 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր