ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Ավելի անհեթեթ բան դժվար է պատկերացնել». Հրանուշ Խառատյան
20:35, 16.08.2018 | mamul.am
22247 | 2

Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես, բնականաբար, չեմ լսել դատարանում ասված Ռոբերտ Քոչարյանի ճառը, բայց եթե ճիշտ է այդ ճառի փաստաբանի՝ Ալումյան Հայկի մեկնաբանությունը և զորքը նախապատրաստելու հրամանը տալու Ռոբերտ Քոչարյանի անճարակ մեկնաբանությունը՝ ավելի անհեթեթ բան դժվար է պատկերացնել: 2008թ., փաստաբանի մեկնաբանությամբ՝ «Ռոբերտ Քոչարյանն ընդամենը հրաման է տվել այնպես անել, որ զինված ուժերը հանկարծ չխառնվեն քաղաքական գործընթացներին», որովհետև «դաս է քաղել» 1993թ. Ադրբեջանի նախագահ, բախտախնդիր Աբուլֆազ Էլչիբեյի դեմ ապստամբած գնդապետ Սուրեթ Հուսեյնովի գործողություններից:
Ձեռքի տակ այլ աղբյուր չունենալով և ստիպված լինելով բավարարվել առայժմ այս սուղ տեղեկություններով, պետք է ասել, որ շատ տխուր եմ ՀՀ-ում տաս տարի նախագահած Ռոբերտ Քոչարյանի մտքի թռիչքով և իր պաշտպանության համար կառուցած անհեթեթ վարկածով:

Ղարաբաղում ռազմական վաստակի համար 1992թ. Ադրբեջանի ազգային հերոսի կոչում ստացած Սուրեթ Հուսեյինովը այդ տարիներին ձևավորում էր Ադրբեջանի ազգային բանակը, և 1992թ. Ադրբեջանի ՊՆ երկրորդ կորպուսի հրամանատարն էր: 1993թ. նրա գլխավորած բանակը հետագայում Գյանջա վերանվանված
Կիրովաբադից շարջվեց դեպի Բաքու և փաստացի իշխանության բերեց Հեյդար Ալիլևին՝ վերջինիս ճնշման տակ հրաժարական հարկադրելով արկածախնդիր Էլչիբեյին; Ալիևը Սուրեթ Հուսեյնովին դարձեց իր վարչապետը, բայց կարճ ժամանակ անց, 1994-ի հոկտեմբերի քաղաքական ճգնաժամի շրջանակներում, նրան մեղադրեց պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ: Հուսեյնովը փախավ Ռուսաստան, որն իր հերթին 1997թ. նրան հանձնեց «սիրելի Ալիևեին»: 1999-ին Ալիևը Հուսենյովին դատապարտեց ցմահ ազատազրկման, որից նրան ազատեղ որդի Իլհամ Ալիևը 2004-ի մարտի 17-ին; Հիմա Սուրեթ Հուսեյնովը կյանքը վայելում է Ադրբեջանի առողջարանային քաղաքներից մեկում:

1995-1997թթ. Հեյդար Ալիևը մաքուր ստալինա-բերիա-բաղիրովյան չեկիստական մեթոդներով Ադրբեջանը մաքրում էր այլակարծությունից և իր իշխանության քաղաքական մրցակցության հավակնորդներից; Այդ տարիներին պաշտոնական տեղեկություններով ձերբակալվել է 683 մարդ (փորձագիտական տեղելկություններով՝ 900 մարդ), մեղադրանքը՝ ստալինյան դասական «պետական անվտանգության նկատառումներով», մեղադրական հոդվածը՝ Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 57-րդ տխրահռչակ հոդվածը՝ («հայրենիքի դավաճանություն»), զգալի մասը՝ նախկին նախարարներ, պետական ապարատի աշխատակիցներ, գեներալներ, հասարակական ակտիվիստներ, էլչիբեյականներ և հակաէլչիբեյականներ ևլն (ցանկը տես http://old.memo.ru/hr/politpr/lists1/azerb.htm)

Ընտրությունների ընթացքով պայմանավորված 2008թ. Հայաստանի իրավիճակը համեմատել 1990-ականների Ադրբեջանի իշխանության համար պայքարի խառն իրավիճակի և մասնավորապես Սուրեթ Հուսեյնովի գործողությունների հետ՝ ցինիզմի գագաթ է: Տրամաբանորեն ավելի համեմատելի է թվում 1999-2013թթ; Քոչարյան-1995-1997թթ. Հեյդար Հեյդար գործողությունների զուգահեռականությունը՝ ՀՀ-ում Լևոն Տեր Պետրոսյանի կողմից վարչապետ դարձած Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ նախագահության համար պայքարը և բուն նախագահական գործունեությունը: Մյուս կողմից՝ սա հավանաբար պատմական անցյալից Ռոբերտ Քոչարյանի միակ «պատմական դաս»-ն է, պատմության նրա իմացությունը սահմանափակվում է պատմության ընթացքի իր մասնակցության/դերակատարության ժամանակաշրջանով, դեպքերով և սեփական մեկնաբանությամբ, ուրեմն ուրիշ էլ ի՞նչ օրինակ բերեր՝ հիմնավորելու համար «բանակը նախապատրաստելու» իր նպատակը:

Եթե սրանից է տպավորվել Ռոբերտ Քոչարյանի ճառը փայլուն գնահատած փաստաբան Հայկ Ալումյանը, ապա մնում է տխրել փաստաբանի իմացության համար և խնդրել, որ այդ ճառը հրատարակվի և շանս տրվի հանրությանը՝ առանց միջնորդի հաղորդակցվել Ռոբերտ Քոչարյանի մտքի առկայծումներին: Լավ դաս կլինի բոլորի համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր