ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Այսօր օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանի հոբելյանն է
16:50, 17.08.2018 | mamul.am
14487 | 1

Այսօր հայ անվանի ծանրորդ, օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանի 50-ամյա հոբելյանն է։ Միլիտոսյանը ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն է (1989 թ, 1991 թ.), Եվրոպայի չեմպիոն է (1989 թ.) աշխարհի չեմպիոն (1989 թ.), Սեուլի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և Բարսելոնայի օլիմպիական խաղերի չեմպիոն (1992 թ.)։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ։

Միլիտոսյանը ծնվել է 1968 թվականի օգոստոսի 17-ին՝ Լենինականում։ Ծանրամարտով սկսել է զբաղվել 1980 թվականից՝ հորեղբորորդու՝ Վարդան Միլիտոսյանի ղեկավարությամբ։ 1987–1991 թթ ընդգրկված է եղել ծանրամարտի ԽՍՀՄ հավաքականի կազմում։ 1988 թվականին նվաճեցլ է Սեուլի օլիմպիական խաղերի արծաթե մեդալ, իսկ 1989-ին դարձել է Եվրոպայի չեմպիոն։ 1992 թվականի Բարսելոնայի օլիմպիական խաղերին նվաճել է անկախ Հայաստանի առաջին ոսկե մեդալներից մեկը։ 1999 թվականց անցել է մարզչական աշխատանքի։ 2003 թվականից Գյումրու ծանրամարտի դպրոցի տնօրենն է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր