Իրանում կայացել է «Քովսար» նոր մարտական ինքնաթիռի շնորհանդեսը՝ նվիրված Իսլամական Հանրապետության պաշտպանական արտադրության օրվան, հաղորդում են իրանական ԶԼՄ-ները: Թռիչքին հետևել են Իրանի ղեկավարության ներկայացուցիչները, այդ թվում՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին: «Քովսարն» իրանցի մասնագետների կողմից մշակված 4-րդ սերնդի առաջին կործանիչն է: Դրա ստեղծմանը մասնակցել են մի շարք գիտահետազոտական ինստիտուտներ: Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամիի խոսքով՝ Իրանը գործում է «ակտիվ զսպման ռազմավարության» շրջանակներում: Նա նաև հիշեցրել է, որ Թեհրանը երբեք չի հարձակվել այլ երկրների վրա: |