ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Վենեսուելայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
10:30, 22.08.2018 | mamul.am
12356 | 0

Վենեսուելայի հյուսիսում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Նման տվյալներ են հայտնել տեղի իշխանությունները: Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել է 7 մագնիտուդ ուժգնության մասին:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 0,1 կմ խորության վրա Սուքրե նահանգից 19 կմ հեռավորության վրա գտնվող Յագուարապարո բնակավայրում:

«Մեզ մոտ հզոր ստորգետնյա ցնցումներ են եղել, ավելի քան 6 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է գրանցվել: Սակայն, փառք Աստծո, նյութական վնաս և զոհեր չունենք»,- ասել է Սուքրե նահանգի նահանգապետը:

Նրա խոսքով՝ տեղի բնակիչները վախեցել են ցնցումների ուժգնությունից, շատերը դուրս են եկել փողոց և առայժմ չեն պատրաստվում վերադառնալ իրենց տները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր