ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Թրամփի նախկին փաստաբանը խոստովանել է, որ հանցանք է գործել նախագահի հրամանով
13:30, 22.08.2018 | mamul.am
10762 | 0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենը խոստովանել է, որ իրեն մեղավոր է ճանաչում մեղադրական 8 կետերով, հաղորդում է AFP-ը:

Քոենը հայտարարել է, որ հանցանք է գործել նախագահ Թրամփի հրամանով, հարկային մեքենայություններ կատարել, խախտել նախագահական քարոզարշավի ֆինանսավորման մասին օրենքը:

Բացի այդ, Քոենն ասել է, որ կանխել է տեղեկատվության հրապարակումը, որը կարող էր վնաս հասցնել նախագահի թեկնածուին և նրա նախընտրական քարոզարշավին:

«Քոենը դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ 130 և 150 հազար դոլար է վճարել 2 կնոջ ընտրությունների ընթացքին ազդելու համար»,- ասել է դաշնային դատավորը:

Քոենը չի նշել անանց անունները, սակայն վճարված գումարը համապատասխանում է այն նույն գումարին, որի դիմաց պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսը լռել է Թրամփի հետ կապի մասին:

«Եթե այդ վճարումները հանցանք էին Քոենի համար, ապա ինչո՞ւ դրանք հանցանք չեն Դոնալդ Թրամփի համար»,- Twitter-ի իր էջում գրել է Քոենի փաստաբանը:

Քոենին կարող է ավելի քան 5 տարվա ազատազրկում սպառնալ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր