ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Ուրախ եմ, որ Հայաստանում կարված պիջակս «Gucci»-ի կամ «Zilli»-ի տպավորություն էր թողել». Նիկոլ Փաշինյան
21:00, 22.08.2018 | mamul.am
38164 | 0

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Հայաստանի տնտեսական առաջընթացի մասին խոսելով՝ վարչապետն ասաց, որ Հայաստանի տնտեսությունը պետք է միտված լինի արտահանման. «Մեր տնտեսությունը պետք է միտված լինի արտահանմանը, քանի որ Հայաստանի շուկան, ցավոք, շատ փոքր է և միայն մեր շուկայի վրա հիմնված տնտեսությունով չենք կարող բարձր վարձատրվող աշխատատեղեր ստեղծել»: Որպես օրինակ նա մատնանշեց թեթև արդյունաբերությունը՝ շեշտելով, որ կա հայկական արտադրության բավականին որակյալ հագուստ, կոշիկ և այլն. «Ուրախ եմ, որ ես հանրահավաքին մի պիջակ էի հագել, որը մի քանի տեղերում նշել էին, թե «Gucci» կամ «Zilli» է, բայց այն արտադրված է Հայաստանում՝ մասնավոր դերձակի մոտ պատվիրված», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր