ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ալժիրում խոլերայի համաճարակ է բռնկվել
11:20, 08.09.2018 | mamul.am
5307 | 0

Ալժիրում խոլերայի համաճարակի հետևանքով 70 մարդ հոսպիտալացվել է։ Այս մասին «РИА Новости»-ին հայտնել է Բուֆարիկ վարչական շրջանի հոսպիտալի տնօրեն Ռեդ Դագբուշը։

Ամռանն Ալժիրում տարածված խոլերայի համաճարակի հետևաքով տուժածների թիվն օգոստոսի 30-ի տվյալներով կազմում էր 150 մարդ։ Գրանցվել էր մահացության երկու դեպք, հայտնում է «РИА Новости»-ն։

Խոլերան սուր վարակիչ հիվանդություն է, որի հիմնական ախտանշաններից մեկը փսխումն է։ Հիվանդության գաղտնի շրջանը տևում է մի քանի ժամից՝ մինչև հինգ օր։ Հիվանդության հետևանքով օրգանիզմը ջրազրկվում է։

Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկողության կենտրոնը տեղի բնակիչներին կոչ է արել խիստ ուշադիր լինել օգտագործվող սննդամթերքի և խմելու ջրի անվտանգության նկատմամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր