ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Սոնա Շահգելդյանը՝ հարկեր վճարելու ՊԵԿ նախագահի հայտարարության մասին
16:15, 10.09.2018 | mamul.am
28267 | 5

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, լրագրողների հետ զրույցում խոսել էր հարկերի հավաքագրման մասին ու այս համատեքստում անդրադարձել նաև մշակույթի ոլորտին: Ըստ նրա՝ սիրված երգիչ-երգչուհիները, որոնք նաև հայրենասիրական երգեր են երգում, տասնամյակներ շարունակ չեն ներկայացրել հարկային հայտարարագրեր: ՊԵԿ նախագահի կարծիքով՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ երգիչ-երգչուհիները 2-3 երգի համար գումար են պահանջում, որի համար պետք է հարկային հայտարարագիր ներկայացնեն և հարկեր վճարեն. «Օրենքով կա այդպիսի պարտադիր պայման»,- ասել էր նա:

Թեմայի վերաբերյալ MAMUL.am-ի թղթակիցը զրուցել է երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ։

«Այդ մասին առաջին անգամ եմ լսում, մինչև այս պահը ես տեղեկություն չեմ ունեցել օրենքի նման կետի գոյության մասին։ Եթե բոլորը միահամուռ գան մեկ հայտարարի և վճարեն, բնականաբար ես էլ կմասնակցեմ այդ ամենին։ Եթե իմ սուբյեկտիվ կարծիքն եք ուզում իմանալ, ապա ես գտնում եմ, որ միայնակ, սեփական քրտինքով վաստակածս գումարից հարկ վճարելու պարտավորություն չպետք է ունենամ, բայց եթե այդ վճարումն ունի դրական և լավ նպատակ, ապա ես պատրաստ եմ նման վճարում կատարելու։ Մենք հիմա ապրում ենք նոր Հայաստանում, որտեղ բոլորն ազատ արտահայտում են իրենց կարծիքը և մշակութային գործիչները, առանց բռնկվելու, պետք է խոսեն ու գան համաձայնության։ Վճարի չափի և տկոսների մասին ես որևէ բան չեմ կարող ասել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր