ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից 17 տարի անց հազարից ավելի զոհերի մնացորդներ դեռ ճանաչված չեն
12:20, 11.09.2018 | mamul.am
10408 | 0

2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչության հազարից ավելի զոհերի մնացորդները դեռ ճանաչված չեն, գրում է Reuters-ը:

Վերջին 5 տարում փորձագետներին հաջողվել է ճանաչել միայն 5 զոհի ինքնություն, իսկ ընդհանուր առմամբ այդ թիվը հասնում է 1642-ի: 4 ահաբեկչությունների հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել է 2977 մարդ:

Հիշեցնենք, 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչներն առևանգել են 4 ուղևորատար ինքնաթիռներ ԱՄՆ-ում: Դրանցից երկուսը նրանք ուղղել են Նյու Յորքի Առևտրի համաշխարհային երկվորյակ շենքերի ուղղությամբ, մեկը՝ Պենտագոնի, ևս մեկը կործանվել է Վաշինգթոնի ճանապարհին՝ Փենսիլվանիա նահանգում:

Աղբյուրը` life.ru
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր