ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ստորև հրապարակում եմ սեպտեմբերի 9-ին կատարած 230.000 ՀՀ դրամ վճարումը հավաստող տեղեկանքը». Արեն Մկրտչյան
10:30, 14.09.2018 | mamul.am
11671 | 0

Վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լրատվականներից մեկում այսպիսի վերտառությամբ հոդված է հրապարակվել. «Վարչապետի օգնականը վիրահատվել է և առանց վճարելու հանգիստ տուն գնացել»։

Քանի որ նույն լրատվականն իր տեղեկությունը ճշտելու նպատակով ինձ գրավոր կամ բանավոր հարցման տեսքով հերքում-պարզաբանում տրամադրելու հնարավորություն չի ընձեռել, որոշել էի, առհասարակ, չարձագանքել։ Սակայն մի քանի այլ ԶԼՄ-ներում նույն հոդվածի վերահրապարակումը դրդեց կատարել այս գրառումը։

Ստորև հրապարակում եմ ս.թ. սեպտեմբերի 9-ին կատարած 230.000 (երկու հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ վճարումը հավաստող տեղեկանքը՝ պատշաճ կնիքով և ստորագրությամբ։ Կից հրապարակում եմ, նաև, նույն օրը՝ ժամը 13:06 րոպեին, ստացած 84626106 ֆիսկալ համարով ՀԴՄ կտրոնը՝ փաստող վերոգրյալ վճարումը։ Տեղեկանքում և կտրոնում քողարկված են միայն բժշկական գաղտնիք հանդիսացող անձնական տվյալները վիրահատության տեսակի մասին։

Քնահարամ և հարգանքով՝ Ա. Մկրտչյան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր