Այս տարի սեպտեմբերի 16-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Խաչվերացը` հինգերորդ տաղավար տոնը: Այդ առթիվ ժամը 11.00-ին տոնական Ս. Պատարագ կմատուցվի բոլոր եկեղեցիներում: Նույն օրը երեկոյան ժամերգությունից (ժամը 17.00-ին) հետո բոլոր եկեղեցիներում կկատարվի խաչի թափոր, և ռեհանով զարդարված խաչերը կպտտեցվեն եկեղեցիների բակերում ու համայնքներում: Կկատարվի նաև Անդաստան, որի ընթացքում կօրհնվեն աշխարհի չորս կողմերը: Օրհնված ռեհանը կբաշխվի հավատացյալներին: Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին |