ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Թուրքիայում չեն կարողանում մարել Արարատ լեռան լանջին բռնկված հրդեհը
12:00, 18.09.2018 | mamul.am
11309 | 1

Թուրքիայում չեն կարողանում մարել Արարատ լեռան լանջին բռնկված հրդեհը: Մի քանի օր առաջ բռնկված հրդեհը սեպտեմբերի 17-ին քամու ազդեցությամբ սկսել է տարածվել, հաղորդում է Haberler-ը:

Հրդեհի պատճառները դեռևս անհայտ են:

Թուրքական պարբերականը նշում է, որ պլանավորվում է անօդաչու թռչող սարքեր և տրանսպորտային միջոցներ կիրառել կրակի տարածումը կանխելու համար: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են Իգդիրի շրջանի ոստիկանությունն ու անտառային վարչությունը:

Արարատի լանջին բռնկված հրդեհը տեսանելի է նաև Երևանից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր