ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Փհենյանն ու Սեուլը համաձայնել են ապառազմականացված գոտուց դուրս բերել զինվորականներին
10:20, 19.09.2018 | mamul.am
8212 | 0

Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդները երեկ Փհենյանում կայացած հանդիպման ընթացքում համաձայնության են հասել ապառազմականացված գոտուց զինվորականների դուրսբերման շուրջ: Բացի այդ, Հյուսիսային Կորեան խոստացել է փակել Թոնչհանիում իր հրթիռային հրաձգարանն ու ամբողջությամբ ապամոնտաժել Յոնբյոնում միջուկային օբյեկտները:

Կիմ Չեն Ինն ու Մուն Չժե Ինը համաձայնել են նաև սկսել երկաթգծերի և մայրուղիների միացման աշխատանքները: Այդպիսով, Անդրկորեական և Անդրսիբիրյան մայրուղիներով բեռներ կտեղափոխվեն Եվրոպա:

Փհենյանն ու Սեուլը նաև որոշել են համատեղ հայտ ներկայացնել 2032թ. Օլիմպիական խաղերի անցկացման համար և միասնական թիմ ուղարկել Խաղերին:

Կիմ Չեն Ինը խոստացել է մոտ ժամանակները Սեուլ այցելել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր