ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Սաուդյան Արաբիայի թագավորն ու արքայազնը շնորհավորել են Արմեն Սարգսյանին ՀՀ անկախության տոնի կապակցությամբ
00:45, 21.09.2018 | mamul.am
3606 | 1

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակի կապակցությամբ:

Սաուդյան Արաբիայի թագավորը ՀՀ նախագահին առողջություն ու երջանկություն է մաղթել, իսկ հայ ժողովրդին ու Հայաստանի կառավարությանը՝ կայուն առաջընթաց և բարգավաճում:

ՀՀ անկախության տոնի կապակցությամբ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է նաև Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն, նախարարների խորհրդի փոխնախագահ, պաշտպանության նախարար Մոհհամեդ բին Սալման բին Աբդուլազիզ ալ Սաուդը:

Հայաստանի Հանրապետությունը և Սաուդյան Արաբիան դիվանագիտական հարաբերություններ չունեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշել է, որ նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ չունենալու պարագայում երկրների ղեկավարները միմյանց շնորհավորում են՝ ընդգծելով, որ դա նորմալ պրակտիկա է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր