ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Կարող եմ ասել, որ որևէ հակաօրինական բան չկա». Արտակ Զեյնալյանը՝ ԲՀԿ շտաբում խուզարկությունների մասին
12:15, 23.09.2018 | mamul.am
4045 | 2

«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը քվեարկեց Արաբկիր վարչական շրջանի 4/30 ընտրատեղամասում: ԲՀԿ գրասենյակում խուզարկությունների մասին հարցին ի պատասխան՝ ասաց, որ տեղյակ չէ. «Վերնագրերը կարդալով՝ ՀՀ ոստիկանապետի հայտարարության մի հատվածի, ըստ այդ հայտարարության կարող եմ ասել, որ որևէ հակաօրինական բան չկա: Չեմ կարող ամբողջը վերլուծել»: Դիտարկմանը՝ Նաիրա Զոհրաբյանը պահանջեց Վալերի Օսիպյանի հրաժարականը, եթե ապացույցներ չներկայացնի, զրպարտություն համար պատասխանատվություն պետք է կրի, նշեց. «Այս հարաբերությունները ոչ թե զրպարտության, պատվի, արժանապատվության պաշտպանության իրավահարաբերություններ են, այլ՝ այլ, ու իրավունքի պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ օրենսդրության մեջ կան»:

Հարցին՝ ավագանիում մանդատներ ստանալու դեպքում «Իմ քայլի» հետ կոալիցիա կկազմե՞ք, նշեց. «Քվեարկությունը կավարտվի, կտեսնենք արդյունքները, կկողմնորոշվենք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր