ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Սևերը հիմա էլ նույն հասցեն ունեն ու այդ հասցեից իրենց սև դավերն են նյութում». Զառա Հովհաննիսյան
15:10, 26.09.2018 | mamul.am
6220 | 6

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հասարակությունը սևերի ու սպիտակների տարանջատելու բաժանարարը գծել է ՀՀԿ-ն՝ իր տմարդի քաղաքականությամբ։ Այն ՀՀԿ-ն, որը հայտարարում էր, թե առաջիկա 10 տարիներին ամենաազդեցիկ քաղաքական ուժը պետք է լինի ՀՀԿ-ն, և անկախ նրանից՝ ով ինչ պաշտոն է ուզում զբաղեցնել, առանց Մելիք-Ադամյան 2-ն անցնելու, չի կարող հաջողություն ունենալ։ Ի՞նչ էր սա, եթե ոչ բաժանում սևերի ու սպիտակների։ Սևերը Մելիք-Ադամյանի 2-ում էին, սպիտակները՝ դրսում։ Սևերը հիմա էլ նույն հասցեն ունեն ու այդ հասցեից իրենց սև դավերն են նյութում, սակայն չփորձեք սևացնել այն մաքուր պրոցեսները, որոնք ընթանում են այժմ մեր երկրում՝ ձեր սև փողերով, սև PR-ով, սև ու ստվերային պայմանավորվածություններով։ Այսուհետ հանրությունն իր քվեով է ամրագրել մաքուր, արդար ու ազատ հասարակություն կառուցելու ցանկությունը։
Մի քիչ խելք ունեցեք ու մտածեք ձեր արածների մասին, վերլուծեք, թե ինչ կատարվեց, քաղաքական գնահատական տվեք ձեր անցյալին, թե ինչպես երկիրը տարաք հեղափոխության ու հրաշալի է, որ այդ հեղափոխությունն ընթանում է բացառապես խաղաղ ճանապարհով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր