Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 484.70, EUR 549.12, RUB 7.29, GBP 610.72
+2 °C, 0 °C ... +6 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Մի կոպեկ փող ես տալիս, մեքենա ես տալիս, և ամբողջ կյանքը քթից բերում ես». Արթուր Գևորգյան
16:30, 26.09.2018

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հավաք-ժողովը, որի ընթացքում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը խոսեց ֆեդերացիայի հասցեին հնչած մեղադրանքների շուրջ։

«Ամբողջ աշխարհում է այդպես, երբ դու ցանկանում ես լավ աշխատել, ցույց ես տալիս ուրիշի ապաշնորհ լինելը։ Այս ամենը բերել է նրան, որ այսօր արշավ է սկսվել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի դեմ։ Մենք ոչ մեկի ձեռքը չենք բռնում, ողջունում ենք բոլորին, ովքեր ցանկանում են գումար ծախսել։ Սա առաջին դեպքը չէ, այս հինգ տարիների ընթացքում մենք ունեցել ենք բազմաթիվ նախկին մարզիկներ, ովքեր ցանկացել են աջակցել մարզաձևին։ Ֆեդերացիան պարտավոր չէ գումարներ ծախսել։ Ֆեդերացիայի աշխատանքը գնահատվում է այն դեպքում, երբ պետական միջոցներն արդյունավետ են կառավարվում։ Ես ձեզ վստահեցնում եմ՝ բացառիկ արդյունավետ կառավարվող ֆեդերացիա է։ Մեր թիմը լավ մենեջմենթ է ունեցել։ Մեր շնորհիվ մեր տղաներից շատերը վաստակում են այնքան գումար, որքան Հայաստանում ստանում են օլիմպիական չեմպիոնները։ Սա փայլուն օրինակ է, իդեալական մոդել։ Որ ոչ թե «Տժվժիկ»-ի պատմությունը դառնա, երբ դու մի կոպեկ փող ես տալիս, մեքենա ես տալիս, և ամբողջ կյանքը քթից բերում ես, այլ դու ինքդ վաստակում ես, ու ոչ մեկին պարտք չես։ Ասեմ ավելին՝ իմ գերխնդիրը մեդալը չէ, այլ մարզիկը և մարզիկի տեսակը։ Շատերի մոտ խնդիրներ են առաջանում՝ մեր որդեգրած քաղաքականության պատճառով։ Օրինակ պատանիների մոտ ստուգվում են դպրոցի գնահատականները, ինչը դժգոհություններ է առաջացնում։ Բայց այս ամենը եղել է նաև ԽՍՀՄ տարիներին։ Եթե դպրոցում վատ ես սովորում, չես գնում Եվրոպայի առաջնության, գնում է ուրիշը, ով լավ է սովորում։ Մեր մարզիկը գումարներ են ստանում՝ իրենց արդյունքների համար։ Ընտրվել է երկու տարբերակ՝ կամ ամսեկան, կամ տարեվերջյան։ Մեկ այլ բողոք կա, ասում են, որ պրոֆեսիոնալներին եմ ուշադրություն դարձնում։ Ես բոլորին առաջարկում եմ գնալ գումար վաստակել և ընտանիք պահել։ Եթե իմ խնդիրը լիներ մեդալների որսը, ես նրանց կպահեի սիրողական բռնցքամարտում»,- Գևորգյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր