ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Ալեքսեյ Չումակովն անհամբեր սպասում է երևանյան համերգին
19:10, 27.09.2018 | mamul.am
10385 | 5

Ռուս երգիչ, երաժիշտ Ալեքսեյ Չումակովն անհամբեր սպասում է իր երևանյան համերգին: Հայկական արմատներով արտիստը հոկտեմբերի 21-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա համերգով: Չումակովը Երևանում կներկայացնի իր «Небо в твоих глазах» ալբոմը, որը «Տարվա լավագույն ալբոմ» է ճանաչվել Fashion TV-ի Fashion New Year Awards 2018-ի արդյունքներով:

Արտիստը տեսաուղերձում ողջունում է հայ հանդիսատեսին՝ նշելով որ երկար է սպասել նրա հետ իր հանդիպմանը:

Համերգային երեկոյի ընթացքում արտիստը կներկայացնի իր «Небо в твоих глазах», «Песня о любви», «Девочка, девушка, женщина», «Знает небо», «Девочка-море», «Если бы знать зачем», «В заметки», «Тут и там» և այլ ինքնատիպ ստեղծագործություններ:

Չի բացառվում, որ Չումակովի համերգից հետո ինքնագրեր բաժանի երկրպագուներին:

Նշենք, որ Չումակովը բուլղարա-հայկական ծագմամբ ռուս երգիչ է, երաժիշտ, հաղորդավար, գրող, սցենարիստ, նկարիչ, ձայնային պրոդյուսեր։ Ծնվել է 1981 թ. Ուզբեկստանում։ Մայրը՝ Լիլիա Ավանեսովնան, հայ է, ծնունդով՝ Լեռնային Ղարաբաղից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր