ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Քաղաքակիրթ երկրում նման բան չի լինում». Սամվել Գասպարյան
01:15, 29.09.2018 | mamul.am
5853 | 0

Բռնցքամարտի նորաստեղծ ֆեդերացիայի անդամներն այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել՝ խոսելու իրենց հասցեին հնչած մեղադրանքների շուրջ։ Բանախոսները, սակայն, չկարողացան պատասխանել լրագրողների հարցերին, քանի որ մամուլի ասուլիսը խոչընդոտվեց ներկայիս ֆեդերացիայի անդամների կողմից։ MAMUL.am-ի թղթակիցը, ով ներկա էր միջադեպին, տեղում զրուցեց բանախոսներից մեկի՝ Սամվել Գասպարյանի հետ։

«Այս միջադեպի պատճառն այն է, որ մարդիկ չեն կարողանում իրար հասկանալ։ Մեր ուզածն ուրիշ բան է, իրենցն ուրիշ։ Սա է ամբողջ պատմությունը։ Շատ վատ եմ որակում, որ խանգարեցին մեր ասուլիստ։ Քաղաքակիրթ երկրում նման բան չի լինում։ Սա շատ վատ բան է, կեր երկրին սազական չէ, բողոքել իրար դեմ և այլն և այլն։ Չի կարելի, պետք է հասկանանք իրար»,- նշեց նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր