ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Խայտառակություն է, որ մարդուն խոսքի իրավունքից զրկում են». Արման Հարությունյան
02:20, 29.09.2018 | mamul.am
5174 | 0

Բռնցքամարտի նորաստեղծ ֆեդերացիայի անդամներն այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել՝ խոսելու իրենց հասցեին հնչած մեղադրանքների շուրջ։ Բանախոսները, սակայն, չկարողացան պատասխանել լրագրողների հարցերին, քանի որ մամուլի ասուլիսը խոչընդոտվեց ներկայիս ֆեդերացիայի անդամների կողմից։ MAMUL.am-ի թղթակիցը, ով ներկա էր միջադեպին, տեղում զրուցեց բանախոսներից մեկի՝ Արման Հարությունյանի հետ։

«Խայտառակություն է, որ մարդուն խոսքի իրավունքից զրկում են, էլ ի՞նչ ասեմ։ Դուք անձամբ տեսաք ամեն ինչ։ Այս երկրում խոսքի ազատությունը բոլորի համար է, և ոչ ոք իրավունք չունի ինչ-որ մեկին այդ իրավունքից զրկի։ Ինչ-որ անում ենք, ցանկանում ենք ի նպաստ բռնցքամարտի անել։ Ընթացքը ցույց կտա, թե ինչ ենք անելու։ Լավ է, որ այս ամենը լրագրողների ներկայությամբ տեղի ունեցավ և նրանք կարող են որակել, թե ինչն է ճիշտ, ինչը սխալ։ Բոլորի աչքի առաջ է տեղի ունեցել այս ամենը»,- նշեց նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր