ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Վազգեն Բադալյանը և Ռաֆայել Մեհրաբյանը պետք է դուրս գան բռնցքամարտից». Վահան Ադիլխանյան
02:50, 29.09.2018 | mamul.am
5709 | 0

Բռնցքամարտի նորաստեղծ ֆեդերացիայի անդամներն այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել՝ խոսելու իրենց հասցեին հնչած մեղադրանքների շուրջ։ Բանախոսները, սակայն, չկարողացան պատասխանել լրագրողների հարցերին, քանի որ մամուլի ասուլիսը խոչընդոտվեց ներկայիս ֆեդերացիայի անդամների կողմից։ MAMUL.am-ի թղթակիցը, ով ներկա էր միջադեպին, զրուցեց խոչընդոտողներից մեկի՝ հավաքականի երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի հետ։

«Մենք ոչինչ չենք խոչընդոտել։ Այստեղ ենք եկել բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամների հետ՝ Արամ Ավագյանի, Նարեկ Աբգարյանի, Գոռ Երիցյանի, Անուշ Գրիգորյանի, Էրիկ Պետրոսյանի հետ։ Նրանք մտահոգված են այս ամենով, որովհետև տեսեք՝ ինչ է կատարվում։ Մենք հրավիրում ենք երկխոսության, բայց չեն գալիս նրանք։ Եկեք հասկանանք մի բան։ Այսօր մենք ունենք բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ով նախկինում եղել է բարձր կարգի բռնցքամարտիկ և լավագույնս է ներկայացրել Հայաստանի Հանրապետությունը՝ միջազգային ասպարեզում։ Այսօր նա բավականին լավ է գլխավորում մեր ֆեդերացիան։ Չկա ընտանիք, որտեղ խնդիրներ չլինեն, բայց այդ խնդիրները լուծվում են այդ ընտանիքում։ Ասածս այն է նաև, որ այդ մարդիկ՝ Վազգեն Բադալյանը, Ռաֆայել Մեհրաբյանը, նախկինում կատարած աշխատանք ունեն, բայց նրանք արդեն պետք է դուրս գան բռնցքամարտից՝ տեղը զիջելով ավելի եռանդուններին և երիտասարդներին։ Այսօր նրանք ինչ-որ բանի դեմ են պայքարում։ Ինչի՞ դեմ։ Ինձ բացատրեք ես հասկանամ, պարոն Մեհրաբյանը կարո՞ղ է, օրինակ, ծանր քաշային բռնցքմարտիկի գոնե մեկ ռաունդ ձեռնաթաթերի վրա պահել։ Ո՛չ։ Ուղերձս մեկն է՝ «Թողեք աշխատենք»»,- նշեց նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր