ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Սեպտեմբերի 29-ը Սրտի համաշխարհային օրն է
17:10, 29.09.2018 | mamul.am
3534 | 2

Սրտի համաշխարհային օրն (World Heart Day) ամեն տարի նշվում է սեպտեմբերի 29-ին: Առաջին անգամ այն կազմակերպվել է 1999 թվականին` Սրտի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Ակցիան ստացել է Համաշխարհային առողջապահության կազմակերպության (ՀԱԿ), ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ նշանավոր կազմակերպությունների աջակցությունը:

Սրտի համաշխարհային ֆեդերացիայի այս որոշումը պայմանավորված է առաջին հերթին այն հանգամանքով, որ դրանք ավանդաբար համարվում են «տարեց մարդկանց» և «տղամարդկանց» հիվանդություններ, մինչդեռ կանայք թերագնահատում են իրենց՝ սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդանալու ռիսկը: Նույնն է նաև երեխաների դեպքում: Սրտի համաշխարհային օրվա՝ Սեպտեմբերի 29-ի նպատակն է զանգվածային միջոցառումներով տեղեկացնել սիրտ-անոթային հիվանդությունների մասին:

Ամեն տարի ամբողջ աշխարհում շուրջ 17,3 մլն մարդ է մահանում այդ հիվանդություններից: Կանխատեսվում է, որ արդեն 2030 թ. այդ թիվը կհասնի տարեկան 23 միլիոնի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր