ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Երևանում եռյակ է ծնվել՝ 1 տղա, 2 աղջիկ
00:15, 04.10.2018 | mamul.am
5705 | 1

Հոկտեմբերի 3-ին, Երևանի Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում, ժողովրդին հայտնի հանրապետական ծննդատանը հերթական անգամ եռյակ է ծնվել, գրում է Shamshyan.com-ը:

Լրատվականի հետ զրույցում ամուսիններն ասել են. «3 տարի առաջ այս օրը մենք ամուսնացանք և 3 տարի հետո եռյակ ունեցանք՝ 1 տղա, 2 աղջիկ: Այս 2 շաբաթվա ընթացքում նշված ծննդատան բուժանձնակազմը մեծ հոգատարություն ու աջակցություն ցուցաբերեց մեզ»:

Հիվանդանոցի մոտ հավաքված Գոռի և Լիլիթի բարեկամներն ու ընկերները խնդրանքով դիմել են կառավարությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասելով. «Եռյակի հայրն ու մայրը բնակվում են Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1 սենյականոց բնակարանում: Նրանց խնդրանքն է, որպեսզի կառավարությունը աջակցի՝ հիպոթեկով տուն վերցնեն: Նրանք ոչինչ չեն ուզում, միայն այդ հարցով կառավարությունը ընդառաջի և սատար կանգնի: Ու մենք գիտենք, որ վարչապետը հաստատ մի բան կանի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր