ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Այսօր Լևոն Արոնյանի ծննդյան օրն է
15:10, 06.10.2018 | mamul.am
11152 | 1

Այսօր հայ շախմատիստ Լևոն Արոնյանի ծննդյան օրն է: Նա դառնում է 36 տարեկան։ Լևոնը 2005 և 2017 թվականների ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր է, Հայաստանի հավաքականի կազմում հաղթել է 37-րդ, 38-րդ և 40-րդ համաշխարհային օլիմպիադաներին, 2011 թվականի աշխարհի և 1999 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունների հաղթողն է, բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Վեյք Ան Զեի մրցաշարի քառակի հաղթող (2007, 2008, 2012 և 2014), 2009 և 2013 թվականների Բիլբաո-Մեծ սաղավարտի մրցաշարի հաղթող, 2011 թվականին Մոնակոյում նա մասնակցեց «կույր» և արագ շախմատի «Ամբեր» ավանդական մրցաշարի վերջին հաղթող (մրցաշարն այլևս չի անցկացվելու), արագ շախմատի 2009 թվականի աշխարհի չեմպիոն, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր