ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Վաշինգթոնը սառեցրել է ռուս օլիգարխի բաժնետոմսերը
11:15, 08.10.2018 | mamul.am
10712 | 0

ԱՄՆ-ի իշխանությունները սառեցրել են ռուս օլիգարխ Օլեգ Դերիպասկայի բաժնետոմսերը: Խոսքը, մասնավորապես, Նյու Յորքի Իսթ Սայդ թաղամասում և Վաշինգթոնում գտնվող նրա առանձնատների մասին է: Այս մասին հայտնում է New York Post-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության աղբյուրին:

Աղբյուրի խոսքով՝ գերատեսչության ներկայացուցիչները գործարարի հետ բանակցություններ են վարում: Նշվում է, որ Դերիպասկան 2008թ. Նյու Յորքում 42,5 միլիոն դոլարի անշարժ գույք է գնել:

Նշենք, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել Դերիպասկայի և նրան պատկանող ընկերությունների նկատմամբ ապրիլի 6-ին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր