ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ և ԱՀ զինված ուժերում մահացության դեպքերի մասին տեղեկանք. ՀՔԱՎ
16:45, 08.10.2018 | mamul.am
3170 | 0

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում 2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին մահացության դեպքերի մասին տեղեկանքը: Տվյալները հավաքագրվել են զանգվածային լրատվամիջոցներով, պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկություններից, որոշ դեպքերում՝ մահացած զինծառայողների հարազատներից: Ըստ այդմ՝ մահացության 44 դեպք է արձանագրվել: Նշենք, որ 44 մահվան դեպքերից միայն 34-ի մասին է ՀՔԱ Վանաձորի գրասենյակին հայտնի եղել կաʹմ ԶԼՄ-ներով տարածված տեղեկության միջոցով, կաʹմ պաշտոնական հրապարակային աղբյուրներից: Այդ 34-ից 27-ը, ըստ պաշտոնական դասակարգման, համարվել է ծառայության հետ կապված, 7-ը՝ չկապված: Մյուս 10 դեպքերի մասին ընդհանրապես որևէ հրապարակային տեղեկատվություն հասանելի չի եղել: Բոլոր այդ դեպքերը համարվել են ծառայության հետ չկապված: Հատկանշական է, որ որոշ դեպքերում պաշտոնական աղբյուրները, ըստ հայեցողության, տարածում են հաղորդագրություններ ծառայության հետ չկապված մահացության դեպքերի մասին, իսկ որոշ դեպքերում՝ ոչ: Մահացության միայն 40 դեպքում է հայտնի աշխարհագրական տարածքը, ըստ որի՝ դեպքերից 21-ը (47%) տեղի են ունեցել ԱՀ/ԼՂ, 19-ը՝ (43%) ՀՀ տարածքում:

Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տվյալների՝ 2017-ի համեմատ 2018-ին հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության դեպքերի թիվը նվազել է ավելի քան 60%-ով, ինքնասպանություն որակված դեպքերը նվազել է 1-ով, 1-ով նվազել է ապանության դեպքերը, սակայն ավելի քան 40%-ով աճել են առողջական խնդիրների հետևանքով մահացության դեպքերը և ավելի քան կրկնակի անգամ ավտովթարի հետևանքով մահացության դեպքերի թիվը։

31 դեպքով քրեական գործեր են հարուցվել:

Տեղեկանքն ամբողջությամբ՝ այստեղ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր