ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Հզոր պայթյուն Ուկրաինայի ռազմական պահեստում
10:35, 09.10.2018 | mamul.am
9026 | 0

Ուկրաինայի Չեռնիգովի մարզում ռազմական պահեստում հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում են Ուկրաինայի զինված ուժերը:

Դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 3:00-ին Իչնյա քաղաքից ոչ հեռու գտնվող պահեստում:

Պայթյունի մասշտաբները ճշտվում են: Զինանոցի տարածքը կազմել է մոտ 682,6 հեկտար, որից տեխնիկական տարածքը՝ 402 հեկտար:

Դեպքի վայր է մեկնել Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր