Facebook ընկերությունը ներկայացրել է իր նոր գաջեթը՝ Portal «խելացի» էկրանը: Portal-ը սարք է տեսազանգերի համար, որի միջոցով կարելի է շփվել Facebook Messenger-ում ներառված կոնտակտների հետ: Ընկերության նոր սարքն ունի 2 տարբերակ՝ Portal և Portal+՝ 12 մեգապիքսել տեսախցիկով: Սարքը կարելի է գնել դեռևս միայն ԱՄՆ-ում՝ 199-349 դոլարով: |