ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Տեսահոլովակի պրեմիերա. Իվետա Մուկուչյան՝ «Մարգո»
11:30, 09.10.2018 | mamul.am
12691 | 1

«Comedy club» հաղորդաշարի եթերում կայացավ երգչուհի Իվետա Մուկուչյանի եռագրության առաջին մասի պրեմիերան, որը կրում է «Մարգո» խորագիրը։ Տեսահոլովակի ինչպես առաջին հատվածը, այնպես էլ ողջ եռագրությունը նկարահանվել է Հարավային Աֆրիկայում։

Երաժշտական կոմպոզիտորն Իվետա Մուկուչյանն է և Բրեդ Քլերլին, գործիքավորումն իրականացրել է Պաբլո Մատեոն (Բեռլին), երաժշտական ձևավորումն ու համագործիքավորումը` Դեիմոս Վիրգիլիտտոյի, միքս և մասթերինգն իրականացրել է Լևոն Նավասարդյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Նիք Էվին է, պրոդյուսերներ` Ֆիլիպ Քաշմարեկ, Բրեդ Քլերլի ևԻվետա Մուկուչյան։ Ողջ արտադրությունն իրականացրել է «Մուկուչյան փրոդաքշն»-ը։

Եռագրությունն ներկայացնում է Իվետա Մուկուչյանի անձնական պատմություններից հատվածներ, զգացողություններ, որոնք երգչուհու համար կարևոր են այնքան, որ վերջինս ցանկություն է ունեցել ներկայացնելու նաև հանրության լայն շերտերին, իր երկրպագուներին։

Եռագրության երկրորդ և երրորդ հատվածները կներկայացվեն առաջիկայում եւ կապահովեն թեմայի ակտիվ զարգացումը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր