ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Մոսկվային նյարդայնացնում է, որ Մինսկը խախտում է Երևանի և Բաքվի միջև ռազմավարական հավասարակշռությունը». «Коммерсант»
16:20, 09.10.2018 | mamul.am
10962 | 1

Մոսկվային նյարդայնացնում է Լուկաշենկոյի՝ «և մեզ, և ձեզ» սկզբունքով քաղաքականությունը, մասնավորապես, նրա մտերիմ հարաբերություններն Ուկրաինայի հետ, ինչպես նաև զենքի մատակարարումն Ադրբեջանին, գրում է «Коммерсант» պարբերականը:

Հոդվածում ասվում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես է իր երկիրը մտադիր պաշտպանվել պայմանական հակառակորդի ներխուժման դեպքում: Հայտարարությունից հետո Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ, ապա մեկ օր անց հանդիպել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ:

«Լուկաշենկոն Մոսկվայի հետ մեծ առևտրում նոր փաստարկներ է փնտրում: Ինչ վերաբերում է ռազմական մասին, Բելառուսը Չինաստանի հետ մշակել և արտադրում է «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը»,- գրում է պարբերականի քաղաքական մեկնաբան Դմիտրի Դրիզեն:

«Բացի այն, որ «Պոլոնեզ»-ը մարտական հերթապահության է դրել ռուսական սահմանին, նաև այն վաճառում է Ադրբեջանին՝ այդպիսով խախտելով Երևանի և Բաքվի միջև ռազմավարական հավասարակշռությունը: Նման գործողությունները դժվար է դաշնակցային անվանել»,- հավելում է հոդվածագիրը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր