ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Լևոն Հայրապետյանի հարազատները կասկածներ ունեն, որ նրան բանտում թունավորել են. «Կոմերսանտ»
16:15, 10.10.2018 | mamul.am
8139 | 1

«Կոմերսանտ»-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի քննչական կոմիտեն վերանայելու է գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի՝ 2017-ին Մորդովյան ՔԿՀ-ում մահվան հանգամանքները: Նշվում է, որ ժամանակին նրա հարազատներին թույլ չեն տվել քրեական գործ հարուցել, սակայն պաշտպանությունը, բողոքարկելով համապատասխան որոշումը, հասավ դրա չեղարկմանը: Այժմ փաստաբանները հուսով են, որ հետաքննությունը կպարզի Հայրապետյանի թունավորման հանգամանքները, որի մասին իր եղբորը տեղեկացրել են գործարարի մահվան նախօրեին: Այսպիսով, Լևոն Հայրապետյանի հարազատները կասկածներ ունեն, որ Հայրապետյանին թունավորել ու սպանել են:

«Մահացածի եղբայրը չէր շտապում հայտնել սպանության մասին: Սկզբում նա նամակ գրեց գաղութին՝ փորձելով պարզել մահվան իրական պատճառը, սակայն ստացվեցին միայն պաշտոնական պատասխաններ»,- ասել է փաստաբանը: Լևոն Հայրապետյանի եղբայրը մայիսին դիմել է Մորդովիայի Հանրապետության քննչական բաժին` պահանջելով, որ Լևոն Հայրապետյանի մահվան գործով քրեական գործ հարուցվի, ինչը 2018թ. հունիսին մերժվել է:

Այն ժամանակ հարազատները դիմել են փաստաբան Կարեն Ներսեսյանին, որպեսզի վերջինը բողոքարկի դատախազությանը: Բացի Լևոն Հայրապետյանի եղբոր գրավոր բողոքից, որը հաստատել է թունավորման մասին Հայրապետյանի խոսքը, փաստաբանը, գործարարի հարազատների հետ իրողությունը վերլուծելուց հետո, եկել է եզրահանգման, որ հնարավոր է՝ կան մարդիկ, ովքեր կարող են շահագրգռված լինել դատապարտյալի մահվան մեջ: «Կոմերսանտ»-ը նշում է, որ Հայրապետյանին սպանելու պատճառներ միանշանակ եղել են, քանի որ նա շատ հարուստ էր և ուներ մոտ 1 մլրդ դոլարի կարողություն: Սակայն բանտում հայտնվելուց հետո նրա ակտիվների մեծ մասն անհայտ պայմաններում վաճառվել էր:

Հիշեցնենք՝ հայտնի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանը դատապարտված էր խարդախության համար և իր պատիժը կրում էր Մորդովիայի թիվ 13 գաղութում: Ինքը` Հայրապետյանը, չէր ընդունել ներկայացված մեղադրանքները:

Ըստ փաստաբանի, դատապարտյալը հայտարարել էր, որ երկար չի ապրի և խնդրել էր հուղարկավորել իրեն առանց դատաբժշկական փորձաքննության:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր