ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+11 °C
«Հայաստանում Ռուսաստանի ազդեցությունն աճում է՝ ի վնաս ԱՄՆ-ի». The Hill
12:05, 11.10.2018 | mamul.am
8322 | 0

Ամերիկյան The Hill պարբերականը հոդված է հրապարակել՝ նվիրված նախկին սովետական հանրապետություններում, այդ թվում՝ Հայաստանում, Ռուսաստանի ազդեցության աճին:

Հոդվածագրի՝ Atlantic Council գիտական կենտրոնի ավագ աշխատակից Ջեյմս Քոյլի խոսքով՝ Ռուսաստանը ցուցադրում է իր ռազմական հնարավորությունները հետխորհրդային տարածքում, իսկ ԱՄՆ-ը շարունակում է կորցնել գլոբալ ազդեցությունը:

Հայաստանը, ինչպես ասվում է հոդվածում, մնում է Ռուսաստանի ազդեցության տակ՝ չնայած երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին:

«Մոսկվան մեծ դեր է խաղում հայկական տնտեսության մեջ: Կար հույս, որ անկախ առաջնորդ Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանը կշրջվի դեպի ժողովրդավարական Արևմուտքը»,- գրում է Քոյլը՝ նշելով, որ ՀՀ նոր իշխանություններն առաջնահերթ են համարում Ռուսաստանի հետ հարաբերությունները:

Հոդվածում ասվում է նաև Վրաստանում և Ադրբեջանում Ռուսաստանի ազդեցության մասին՝ չնայած ռուս-վրացական հակամարտությանն ու Ադրբեջանի հետ հարաբերություններում որոշ հակասություններին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր