ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Հայաստանն այսօր ոչ պակաս անկախ է, քան, օրինակ, Ֆրանսիան». Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը France 24-ին
15:45, 11.10.2018 | mamul.am
4923 | 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ֆրանսիական France 24 հեռուստաալիքին, որում պատմել է Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների և իր հրաժարականի մասին, ինչպես նաև կոռուպցիայի դեմ շարունակվող պայքարի մասին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հարցազրույցում վարչապետը նշել էր իր հրաժարականի ժամկետների մասին.

«Արտահերթ ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերի 9-10-ը: Դա կլինի այն պարագայում, երբ ես հոկտեմբերի 16-ին ներկայացնեմ իմ հրաժարականը»:

«Իրականում Հայաստանի Հանրապետությունն իմ իշխանության ներքո չէ գտնվում, այն քաղաքացիների վերահսկողության տակ է, և դա իրական փոփոխություն է՝ ձեռք բերված թավշյա հեղափոխության արդյունքում: Բացատրեմ ինչու եմ ասում՝ Հայաստանը ժողովրդի իշխանության ներքո է. 1984թ.-ից սկսած ժողովուրդն էր որոշում՝ թե ով լինի իշխանության ղեկին: Երբ ես ընտրվեցի ՀՀ վարչապետ և վերադարձա Հանրապետության հրապարակ՝ ժողովրդի մոտ, ես հայտարարեցի հետևյալը՝ Դուք հաղթել եք, բայց հաղթանակն այն չէ, որ ես դարձա վարչապետ, այլ այն, որ Դուք եք որոշել ընտրել այդ վարչապետին»,- հարցազրույցի սկզբում՝ պատասխանելով հեռուստաալիքի հաղորդավար Մարկ Փերելմանի հարցին, ասել է վարչապետը:

Մարկ Փերելմանը հարց է ուղղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ հիշեցնելով Ադրբեջանի նախագահի հետ ունեցած վերջին հանդիպման մասին:

«Ալիևի հետ քննարկել ենք ոչ թե հակամարտության կարգավորումը, այլ հարցեր՝ կապված անհրաժեշտ մթնոլորտ ստեղծելուն, քանի որ, կարծում եմ, անհնար է խոսել հարցի կարգավորման մասին՝ չունենալով հարցի կարգավորման մթնոլորտ: Ըստ էության, մենք պայմանավորվել ենք մի շարք կետերի շուրջ, որոնց նպատակն է նվազեցնել լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին»,- պատասխանել է Նիկոլ Փաշինյանը:

Փերելմանը հետաքրքրվել է նաև, թե արդյոք չկա մտավախություն, որ Ռուսաստանը կմիջամտի Հայաստանի ներքին գործերին, ինչին վարչապետը պատասխանել է.

«Թույլ տվեք ասել, որ Հայաստանն այսօր ոչ պակաս անկախ է, քան, օրինակ, Ֆրանսիան: Հաշվի առնելով ներկայի իրավիճակը՝ ես ինձ տեսնում եմ որպես Հայաստանի ինքնորոշման երաշխավոր: Ուրախ եմ, որ մեր բոլոր գործընկերները, այդ թվում՝ Ռուսաստանը, աջակցում են և հարգում են Հայաստանի անկախությունը: Ռուսաստանի իշխանություններն աջակցում են նաև Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին»:

Վարչապետը հավելել է, որ Հայաստանը շարունակում է կոռուպցիոն հետաքննությունը ինչպես ռուսական, այնպես էլ ֆրանսիական և գերմանական ընկերությունների նկատմամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր