ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Չեմ կարծում, որ այս ամենը կազմակերպել է Նիկոլ Փաշինյանը». Հրանտ Բագրատյան
10:25, 12.10.2018 | mamul.am
23844 | 1

ՀՀ նախկին վարչապետ, նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանն անդրադարձել է «ԱդեկվաԴ» հաղորդման հեղինակներ Նարեկ Մալյանի և Արթուր Դանիելյանի հետ կապված միջադեպին` ֆեյսբուքյան իր էջում գրելով.

«Ազատություն կուսակցության անունից խորը վրդովմունք եմ հայտնում Մարալիկում կատարվածի հանդեպ։ Ոչ-ոք բռնությունների իրավունք չունի խաղաղ դիտարկումներ իրականացնող քաղաքական գործիչների նկատմամբ։ Պահանջում եմ ոստիկանությունից անհապաղ պատժել Արթուր Դանիելյանի, Նարեկ Մալյանի և Գրիգոր Մինասյանի նկատմամբ արված քաշքշուկների հեղինակներին։ Չեմ կարծում, որ այս ամենը կազմակերպել է Նիկոլ Փաշինյանը։ Բայց այդ նա է, որ ժողովրդի դեմոկրատական ընդվզումը կերպարանափոխում է մոլեռանդության։ Հարց է ծագում, ո՞րն է տարբերությունը Մարալիկի խուլիգանների և Սերժ Սարգսյանի թաղային հեղինակությունների միջև»։

Հիշեցնենք, որ Մալյանը հայտարարել էր, որ, ըստ երևույթին, իրենց վրա հարձակվողները վարչապետ Նիկոլ Փաշինյանի խուլիգաններն էին, որովհետև իրենց հակահեղափոխական էին անվանում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր