ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Արմեն Սարգսյանը չի շտա­պում ԱԺ ներկայացնել ՍԴ անդամի թեկնածուին. «Հրապարակ»
09:40, 12.10.2018 | mamul.am
4086 | 0

«Արմեն Սարգսյանը չի շտա­պում ԱԺ ներկայացնել ՍԴ անդամի թեկնածուին, նախագա­հի ստեղծած խորհրդատվական հանձնախումբը դեռ շաբաթներ առաջ «քննել է» 5 թեկնածուի, և տեղեկություններ կան, որ երաշխավորելու է իշ­խանություններին մերձ փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

Սակայն Սարգսյանի մամուլի խոսնակը հայտնեց, որ Ֆրանկոֆոնիայից հետո նախագահը մեկ անգամ ևս կհանդիպի թեկնածուների հետ, ապա կկողմնորոշվի: Թե երբ, ժամկետ հայտնի չէ: Կամ պետք է հոկտեմբերի 23-ին մեկնարկող քառօրյայի ընթացքում ներկա­յացնի, կամ դեկտեմբերի ընտրություններից հե­տո՝ արդեն նոր ԱԺ-ին: Հոկտեմբերին լինելու է ԱԺ աշնանային նստաշրջանի վերջին քառօրյան: Եթե վարչապետը, իր խոստման համաձայն, մինչև հոկ­տեմբերի 16-ը հրաժարական տա, ապա երկշա­բաթյա ժամկետից հետո ԱԺ-ն կլուծարվի: Ի դեպ, ասում են՝ Արմեն Սարգսյանը ձգձգում է թեկնածու ներկայացնելը, որ ՍԴ-ում նոյեմբերի 6-ին քննվի իր հայցը»,-գրում է թերթը::

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր