ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Առանց ՀՀԿ-ի. Ինչով են տարբերվում հոկտեմբերի 21-ի ՏԻՄ ընտրությունները
09:45, 12.10.2018 | mamul.am
5160 | 1

«Հոկտեմբերի 21-ին Հայաստանի մի շարք մարզերում սպասվում են ՏԻՄ ընտրություններ։ Այս ՏԻՄ ընտրություններն առանձնանում են նրանով, որ ՀՀԿ-ական թեկնածու գրեթե չկա։ Բացառություն է Արմավիրի մարզի Ծաղկունք համայնքը, որտեղ ինքնաառաջադրվել է գործող ՀՀԿ-ական համայնքապետ Դավիթ Կարապետյանը։

Մնացած համայնքներում առաջադրված թեկնածուների հիմնական մասը անկուսակցական են, այնուհետև գերակշռում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները։ Երկու համայնքում առաջադրված թեկնածուները ԲՀԿ-ական են։ Երկու համայնքում էլ՝ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն և Շիրակի մարզի Հովտաշեն համայնքներում ՀՅԴ-ն է թեկնածու առաջադրել։ Մեկ թեկնածու էլ՝ Սերգեյ Սարգսյանը, Էջմիածնի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր