ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Ինչո՞ւ եք մարալիկցիների անունից կեղծ տեղեկություններ տարածել, ինչո՞ւ եք սադրել նրանց». Կարպիս Փաշոյան
13:10, 12.10.2018 | mamul.am
9984 | 4

«Ուզում եմ հիշել երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի մարգարեական խոսքերը. «Տղերք, ձեզ դալաններում կծեծեն»:

Նարեկ Մալյանն ու Արթուր Դանիելյանը պետք է ֆիքսեն այս խոսքերն ու հասկանան, որ առանց Սերժ Սարգսյանի, առանց Վլադիմիր Գասպարյանի ու մյուսների, նրանք ինքնուրույն քաղաքական գործունեություն չեն կարող ծավալել, նրանց դալաններում ու Հայաստանի քաղաքներում պարզապես կծեծեն:

Հա, հիմա մենք կարող ենք բռնությունը դատապարտող ինչ-որ վերամբարձ տեքստեր գրել, բայց խոսքերն այդ իրավիճակի համատեքստից դուրս կլինեն, քանի որ ժողովրդի արձագանքն է այդպիսին, այո՛, դա ժողովրդի արձագանքն է ձեր կողմից տարածվող ստի ու ապատեղեկատվության վերաբերյալ: Ինչո՞ւ եք մարալիկցիների անունից կեղծ տեղեկություններ տարածել, ինչո՞ւ եք սադրել նրանց: Մի՞թե դուք ինքներդ բազմիցս չեք շեշտադրել այն իրողությունը, որ Հայաստանի շրջաններում մարդկանց աշխարհայացքն ու աշխարհճանաչողությունը մի փոքր այլ է: Եթե չեմ սխալվում դուք ակտիվորեն պաշտպանում էիք այդ առանձնահատուկ աշխարհայացքը, բայց այն ժամանակ շուռնուխցիների դեպքում: Եվ եթե իսկապես շեշտադրել եք, ապա ումից եք հիմա բողոքում, ինքներդ ձեզնի՞ց: Թե՞ ուզում եք արհեստական տպավորություն ստեղծել իբր հեղափոխության կողմնակիցները բռնությունների են դիմում, չի ստացվի:

Մարալիկցի եղբայրներ, ես ուշադիր լսեցի ձեր խոսքերը: Պետք է նկատեմ, որ տեքստերը քաղաքականապես գրագետ էին ու ձեր ներկայացրած քննադատություններն էլ տեղին էին, պարզապես խնդրում եմ նմանատիպ իրավիճակներում զերծ մնալ քաշքշելու ու գոռալու պրակտիկայից, այդպես ամեն ինչ ավելի հստակ կլինի: Հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ձեր ընդդիմախոսների ուզածն էլ հենց դա էր: Մի խոսքով դուխով, բայց բացառապես՝ օրենքով: Դա առաջին հերթին հեղափոխության արժեքային պահանջն է:

Ես ճանապարհորդել եմ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներով ու գյուղերով: Հայաստանի ժողովուրդը հակված չէ դեպի բռնությունը, այսինքն չփորձեք հայաստանցիներին Աֆղանստանի ահաբեկչի պիտակ կպցնել, չկա նման բան: Պարզապես պետք չի մարդկանց սադրել, եթե ԱՄՆ-ի կենտրոնական նահանգների խիստ հավատացյալ բնակչությանն էլ սադրենք, ապա նրանք էլ չի բացառվում, որ ինչ-որ կտրուկ քայլերի դիմեն:

Կարող եմ գրազ գալ, որ եթե իմ վլոգներից մեկը նկարահանենք Մարալիկում ու ես խիստ քննադատության ենթարկեմ վարչապետին, ապա ոչ ոք ինձ բռնության չի ենթարկի: Չի ենթարկի, որովհետև ես մարդկանց չեմ սադրել ու նրանք էլ մեծ հաշվով կհասկանան, որ դա իմ սահմանադրական իրավունքն է:

Ուզում եմ նաև շեշտադրել, որ ես շատ լավ գիտեմ, թե ինչ է բռնությունը, այո՛, մինչ հեղափոխությունը մենք զգացել ենք դրա ողջ հմայքն ու գեղեցկությունը, մեզ էլ քաղաքական շարժառիթներով բազմաիցս ծեծել են, ստորացրել ու վիրավորել ամենավերջին ձևով: Բայց այս դեպքն ու մեր հետ պատահածները լրիվ տարբեր իրավիճակներ են: Մարալիկում կատարվածը ընդամենը թեթև քաղաքական բախում էր: Գույները մի՛ խտացրեք:

Մարալիկցիներ ջան, դուխով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր