ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
11:45, 12.10.2018 | mamul.am
1921 | 0

Անապայում ընթացող ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնության մրցումային 3-րդ օրը ռինգ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչներից 3-ը դուրս են եկել քառորդ եզրափակիչ: 60 կգ քաշային Գոռ Կարապետյանը, 63 կգ քաշային Վահագն Մանուկյանն ու 50 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը եւս մեկ հաղթանակի դեպքում կապահովեն առնվազն բրոնզե մեդալ:
Աղջիկների պայքարում 60 կգ քաշային Սոնա Հարությունյանը պարտություն է կրել, իսկ 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ եւ ապահովել բրոնզե մեդալ:

Պարտություն են կրել 46 կգ քաշային Էրիկ Երվանդյանը, 48 կգ քաշային Հայկ Ալաբերքյանը, 52 կգ քաշային Դավիթ Եգորյանը, 54 կգ քաշային Արթուր Սահակյանը եւ 57 կգ քաշային Գոռ Մխիթարյանը: Այսպիսով, Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակում է Հայաստանը ներկայացնող 9 մարզիկ. 8 տղա եւ 1 աղջիկ:

Վաղը ռինգ դուրս կգան ու քառորդ եզրափակչի համար կպայքարեն 66 կգ քաշային Նարեկ Զախարյանը, 70 կգ քաշային Գոռ Թովմասյանը, 75 կգ քաշային Հրանտ Թորոսյանը, 80 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանն ու գերծանր քաշային Տիգրան Գեւորգյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր