ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Ինչո՞ւ էին լռում, երբ նույն Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում կանանց վարկաբեկող գրառումներ էր կատարում». Զառա Հովհաննիսյան
15:05, 12.10.2018 | mamul.am
9724 | 4

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բռնությունն արդարացում չունի և պետք է դատապարտվի։
Սա իմ կյանքի կարգախոսն է և ցանկացած բռնության ենթարկված անձ, վստահաբար, ունենալու է իմ աջակցությունը։
Այժմ համացանցը ողողված է Նարեկ Մալյանի և «Ադեկվադ» հաղորդման նկարահանող խմբի հետ կապված միջադեպի վերաբերյալ նյութերով և դատապարտումներով։ Ի դեպ դատապարտողների շրջանակը շատ լայն է, խոսում են նաև նրանք, որոնք նախկինում կամ լռել, կամ պրովոկացիաներ են որակել բռնության դրսևորումները։ Ուզում եմ դիմել նույն անձանց, որոնք այժմ իրար հերթ չտալով պահանջում են իշխանություններից դատապարտել և խիստ պատժի ենթարկել մեղավորներին, ինչո՞ւ էին լռում, երբ նույն նարեկ Մալյանը՝ լինելով նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի խորհրդականը «Էլեկտրիկ Երևան»-ի լարված օրերին ֆեյսբուքյան իր էջում կանանց վարկաբեկող գրառումներ էր կատարում և Ելենա Օվսյաննիկովային սպառնում բռնաբարությամբ, թե․ «եթե մոտենա զորքին նրա սեքսուալ ֆանտազիաները ամբողջ զորքը սիրով կիրականացնի, առավել ևս տղաները դրա կարիքը ունեն»։ Ինչո՞ւ այդ նույն պահանջատերերը չեն դատապարտում բռնությունը, երբ հոր կողմից սպանվում է մեկ տարեկան երեխա /ընդամենը մեկ շաբաթ առաջ/, ինչու՞ են լռում և անգամ ողջունում, երբ երիտասարդներին ծեծի են ենթարկում Շուռնուխում։ Ինչո՞ւ են կոծկում ընտանեկան և սեռական բռնության դեպքերը և դրա մասին խոսելը համարում հայ հասարակությանը ոչ վայել երևույթ․․․
Բռնության դեմ պայքարը չի կարող լինել ընտրովի, պետք է հասարակությունը զգայուն լինի ցանկացած բռնության ակտի նկատմամբ, դատապարտի այն՝ կանխարգելելով հետագայում նմանատիպ երեևույթները»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր