ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Մեկնում եմ Մարալիկ». Դավիթ Սանասարյանը կոչ արեց մարալիկցիներին` «անադեկվատ» մարդկանց նկատմամբ ագրեսիա չցուցաբերել (տեսանյութ)
12:52, 12.10.2018 | mamul.am
5224 | 0

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց, որ մեկնում է Մարալիկ՝ հանդիպելու մարալիկցիների հետ:

«Քանի որ Մարալիկի հայրենակիցները բողոքի ակցիաներ են անում և դիմել են, որ Վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ իրականացնի Մարալիկում, հիմա մենք մեկնում ենք Մարալիկ»,- ասել է նա` խնդրելով մարալիկցիներին, որ եթե որևէ մեկը գալիս է Մարալիկ` լինի ադեկվատ, թե անադեկվատ, ագրեսիա չցուցաբերել, ինչքան էլ որ անադեկվատ իրենց պահեն»:

Հիշեցնենք, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում «Ադեկվադ» անունով հայտնի հաղորդման հեղինակներ Նարեկ Մալյանը և Արթուր Դանիելյանն երեկ այցելել էին Շիրակի մարզի Մարալիկ համայնք։ Համյանքի մի խումբ բանկիչներ կռիվ են հրահրել Նարեկ Մալյանի, Արթուր Դանիելյանի և նրանց օպերատորի նկատմամբ։ Միջադեպը տեղի է ունեցել ուղիղ եթերի ընթացքում։

«Ադեկվադ»-ի հեղինակներից Նարեկ Մալյանը հայտարարել էր, որ, ըստ երևույթին, իրենց վրա հարձակվողները վարչապետ Նիկոլ Փաշինյանի խուլիգաններն էին, որովհետև իրենց հակահեղափոխական էին անվանում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր