ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Բաքուն արձագանքել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը
13:55, 12.10.2018 | mamul.am
13868 | 1

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Արցախի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ այն անվանելով «իրականությունից հեռու» և «ստահոդ»:

Ըստ Բաքվի՝ հայտարարությունը «հակասում է Դուշանբեում երկու երկրների առաջնորդների միջև կայացած զրույցի ոգուն»:

Բացի այդ, Ադրբեջանի ԱԳՆ-ն Նիկոլ Փաշինյանին մեղադրել է «հարյուր հազարավոր ադրբեջանցի փախստականների» մասին ճշմարտությունը թաքցնելու և ԼՂ հակամարտության բանակցային խաղաղ գործընթացի սկզբունքներին հակասելու համար:

Հիշեցնենք, որ երեկ վարչապետն իր ելույթում ասել էր.

«Համոզված ենք, որ Արցախը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում ու իր կարգավիճակը պետք է որոշի՝ հաշվի առնելով ժողովրդի իրական պարտադիր ուժն ունեցող կամարտահայտության իրավունքը: Արցախի համար առնացքային նշանակություն ունի նաև անվտանգության հարցը: Վերջինս այնքան հաճախ է դարձել իր իրավունքների ոտնահարման, վայրագությունների զոհ, որ ուժի կիրառման կրկնվող փորձերը լուրջ վտանգի տակ են դնում բնակչության ֆիզիկական գոյության ռիսկը: Հավատում ենք, որ խաղաղությանը միտված մթնոլոտի ստեղծման կարգավորման գործընթացի առաջմղման մեր ջանքերն ուղղված են փոխվստահության միջոցների շուրջ արագ ու համապարփակ համաձայնությունների ձեռքբերման խրախուսմանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր